CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Համընկնող և հակասող շահեր

Համընկնող և հակասող շահեր
31.03.2026 | 16:34

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է. «Իսրայելի նպատակները տարբերվում են մեր նպատակներից, և նրանք ունեն իրենց սեփական նպատակները»։

Ինչ սկսվել է Իրանի դեմ պատերազմը, անընդհատ ասում եմ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի շահերը թեպետ օպերտատիվ մակարդակում համընկնում են, սակայն ռազմավարական մակարդակում նույնիսկ հակասում են Իրանի հարցում:

Միակ խնդիրը, թերևս, Իսրայելի ունեցած անձնական և այլ ոչ ֆորմալ ազդեցությունն է ամերիկյան էլիտաների վրա, ինչը նրանց ստիպում է համադրել

սեփական մեծ շահերը Իսրայելի գոյաբանական շահերի հետ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ